Ապահով ինտերնետ

Picture
Դասի ընթացքը Խթանման փուլը սկսեցի մտագրոհով, թե երեխաներն ինչ գիտեն ինտերնետի, նրանում առկա վտանգների մասին: Սկզբում երեխաներն այնքան էլ ակտիվ չէին, բայց հետո նրանց կաշկանդվածությունն անցավ, և ավելի ակտիվորեն մասնակցեցին դասապրոցեսին:

Իմաստավորման փուլում երեխաներին ծանոթացրի ապահով ինտերնետի ոսկե կանոններին, ցուցադրեցի նախապես կազմած պլակատը:Բոլոր համակարգիչների վրա բացեցինք safe.am կայքը, այնուհետև բացեցինք esafetykit հղումը: Երեխաները ծանոթացան կայքին, տեսան, որ պետք է ծանոթանան անվտանգության, հաղորդակցության, կիբերհեետապնդման և զվարճանքի ոսկե կանոններին: Այնուհետև լրացրին անվտանգության, հաղորդակցության, կիբերհետապնդման և զվարճանքի թեստերը:

Անվտագության թեստը լրացնելիս միայն Արամին և Անահիտին հաջողվեց բոլոր 5 հարցերին ճիշտ պատասխանել: Հաղորդակցության թեստը անսխալ լրացրին միայն Անին և Տիգրանը, կիբերհետապնդման թեստը` Անին, Տիգրանը, Ռոմանը և Էդգարը: Զվարճանքի թեստը շատերին հաջողվեց անսխալ լրացնել:Երեխաների ուշադրությունը անընդհատ պահում էչ կայքում տեղակայված խորհուրդներին:Յուրաքանչյուր թեստից հետո քննարկում էինք սխալ պատասխանները, պարզաբանումը կատարվում էր աշակերտների օգնությամբ:Երեխաները դասապրոցեսի ընթացքին մասնակցում էին սիրով, նրանց մոտ վերացել էր սկզբնական կաշկանդվածությունը: ժամանակը սուղ էր, և չհասցրինք անդրադառնալ խաղերին, բայց երեխաներին ցույց տվեցի կայքը և խորհուրդ տվի անպայման խաղալ բոլոր խաղերը:Երեխաներից պահանջեցի, որ դասապրոցեսում սովորածի մասին պատմեն իրենց ընկերներին  և սովորածը կիրառեն առօրյայում:Դասապրոցեսին մասնակցում էին նաև դպրոցի որոշ ուսուցիչներ, որոնք ևս մասնակցեցին թեստերի կատարման աշխատանքներին և մեծ բավականություն ստացան:
Ուսուցիչներն առաջարկեցին, որ նման դասեր պարապվեն բոլոր դասարաններում կամ ինֆորմատիկայի դասաժամերին մշտապես հիշեցվեն անվտանգության ոսկե կանոններն և կիրառվեն: